National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
22.04.2021
Հայ խորհրդարանականները մասնակցեցին Եվրանեսթ ԽՎ լիագումար նստաշրջանի աշխատանքներին
1 / 2

Ապրիլի 19-20-ը տեղի ունեցավ Եվրանեսթ ԽՎ-ի լիագումար նստաշրջանը, որի շրջանակում հանձնաժողովներում ներկայացվեցին զեկույցներ, ընդունվեցին բանաձեւեր:

Լիագումար նստաշրջանում ելույթով հանդես եկավ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը` անդրադառնալով ՀՀ եւ Եվրամիության միջեւ համագործակցության հեռանկարներին, մասնավորապես Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում: ԱԺ նախագահն անդրադարձավ նաեւ նախորդ տարվա սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, ինչպես նաեւ վերջինիս կողմից 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության դրույթները կոպտորեն խախտելուն:  

Վեհաժողովի աշխատանքներին մասնակցեցին կառույցում հայկական պատվիրակության ղեկավար Վիկտոր Ենգիբարյանը, պատվիրակության անդամներ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերիքնազ Տիգրանյանը, պատգամավորներ Միքայել Զոլյանը, Սարգիս Խանդանյանը, Նարեկ Մկրտչյանը, Մարիա Կարապետյանն ու Տարոն Սիմոնյանը:

Պատվիրակության անդամներն իրենց ելույթներում բարձրաձայնեցին պատերազմի հետեւանքով գերութան մեջ գտնվողների անհապաղ վերադարձի, ինչպես նաեւ Հայաստանի հասցեին ադրբեջանական կողմից պարբերաբար հնչող ատելության խոսքի եւ սպառնալիքների մասին:      

Սոցիալական հանձնաժողովի զեկույցի վրա հիմնված բանաձեւը Եվրամիութան եւ Արեւելյան գործընկերության երկրներում կյանքի որակի բարելավման, մասնավորապես` արդյունավետ առողջապահական եւ կայուն կենսաթոշակային համակարգերի ստեղծման մասին է:

Քաղաքական հանձնաժողովի զեկույցի վրա հիմնված բանաձեւը վերաբերում է Եվրամիության եւ Արեւելյան գործընկերութան երկրներում ժողովրդավարական գործընթացների ամրապնդմանը, կուսակցությունների, քաղհասարակության դերակատարությանը, արդար ընտրական միջավայրի ձեւավորմանը եւ ազատ ու բազմակարծիք մամուլին:

Եվրամիության եւ Արեւելյան գործընկերութան երկրներում կրթության եւ տնտեսության սիներգիային է վերաբերում տնտեսական հանձնաժողովի զեկույցի վրա հիմնված բանաձեւը:

Լիագումար նստաշրջանում ընդունվեց նաեւ Էներգետիկ հանձնաժողովի զեկույցի վրա հիմնված բանաձեւը, որն առնչվում է էներգետիկ արդյունավետությանը, դիվերսիֆիկացմանը, անկախությանը, եվրոպական էներգետիկ մարտավարության ամրապնդմանն ու Արեւելյան գործընկերության երկրներում էներգետիկ անվտանգության սպառնալիքների հակազդեցությանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am